Թրամփը և Կիմ Չեն Ընը համաձայնության չհասան գագաթաժողովում. Սպիտակ տուն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը չկարողացան համաձայնության հասնել Հանոյի գագաթաժողովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
«Այս անգամ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, բայց երկրների ղեկավարների թիմերը պլանավորում են շարունակել հանդիպումները հետագայում»,- նշվում Է հրապարակված փաստաթղթում:
Ինչպես Հանոյից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը, փետրվարի 28-ին Թրամփը եւ Կիմ Չեն Ընը պլանավորված ժամանակից շուտ են հեռացել գագաթնաժողովի անցկացման վայրից՝ «Sofitel Legend Metropole» հյուրանոցից:
Պաշտոնական գրաֆիկի համաձայն, որն ավելի վաղ հրապարակել Է Սպիտակ տունը, երկու երկրների ղեկավարները ընդլայնված կազմով բանակցություններից հետո պետք Է հանդիպեին աշխատանքայն ճաշկերույթին, իսկ այնուհետեւ մասնակցեին փաստաթղթերի ստորագրմանը:
Դրանից հետո տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) Թրամփը պետք Է մամուլի ասուլիս տար իր հյուրանոցում: Մինչդեռ աշխատանքային ճաշկերույթը չեղարկվել Է, իսկ մամուլի ասուլիսը նշանակվել Է տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 11:00-ին):