Լրահոս

28.02.2019 10:21


Խոշոր վթար Սիսիանում. «Nissan»-ը գլխիվայր շրջված հայտնվել է ձորում. կա վիրավոր

Խոշոր վթար Սիսիանում. «Nissan»-ը գլխիվայր շրջված հայտնվել է ձորում. կա վիրավոր

Սյունիքի մարզում փետրվարի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04:15-ի սահմաններում Սիսիանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Գ.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի 35 TV 446 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը