Լրահոս

28.02.2019 10:15


Քարաթափում Մյասնիկյան պողոտայի թունելի մոտ

Քարաթափում Մյասնիկյան պողոտայի թունելի մոտ

ԱԻՆ-ում այսօր՝ փետրվարի 28-ին, ժամը 00:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, քարը հայտնվել է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով քարը հեռացրել են «Nissan Tiida» մակնիշի (վարորդ՝ Լ. Ս.) ավտոմեքենայի տակից:

Այս խորագրի վերջին նյութերը