Լրահոս

28.02.2019 09:36


ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար:

Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզում, Շիրակի մարզի Անիի, Ամասիայի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Դիլիջանի ոլորաններում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն:

Լոռու մարզում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Այս խորագրի վերջին նյութերը