Ինքնաթիռի թևերը, հայտնի բան է, հենվում են օդին։ Պարզվել է՝ նման դեր լույսն էլ կարող է խաղալ։ «Nature Photonics» հանդեսում նկարագրված գիտափորձը վկայում է, որ աերոդինամիկայի սկզբունքները կիրառելի են նաև լույսի ճառագայթների սեղմման դեպքում։
Այդ ուսումնասիրությունը գործնականում հետաքրքրում է առաջին հերթին այսպես կոչված «արևային առագաստի» ստեղծման վրա աշխատող գիտնականներին, ովքեր փորձում են կառուցել այնպիսի տիեզերանավ, որը վառելիքի հսկայական պաշարներ կրելու փոխարեն կօգտագործի տիեզերքում առկա լույսի էներգիան։ Այս տեսանկյունից լույսի ճառագայթի սեղմման հատկությունը գիտնականներին արդեն վաղուց է հետաքրքրում։
Յուրաքանչյուր ֆոտոն սեփական ալիքային պահն ունի, և ինչպես հաստատում են ուսումնասիրության հեղինակները, երբ լույսը ներթափանցում է որևէ նյութի մեջ, լուսադինամիկական հատկություն է դրսևորվում, որը նման է աերոդինամիկականին։ Գիտնականները միայն զարմացել են, թե ինչպես է, որ մարդիկ մինչև այժմ դա չեն նկատել։
Իսկ Ռոչեստերի տեխնոլոգիական համալսարանի գիտնականների խումբը այդ գործընթացը նախապես համակարգչային մոդելավորմամբ է իրականացրել, և այնտեղ թևերի դերը խաղացել են կիսագլանաձև ապակե ձողիկները։ Ուսումնասիրողները փորձել են պարզել, թե ինչ է կատարվում, երբ այդ ձողիկների միջով անցնում է կիզակետից դուրս գտնվող լույսի հոսքը։ Նրանք նկատել են, որ համակարգչային գիտափորձի ընթացքում ապակե ձողիկները ոչ միայն բարձրանում են, այլև շրջվում են՝ ուղղվելով դեպի որոշակի հարթություն։ Դրանից հետո գիտնականները գիտափորձ են իրականացրել մարդու մազից էլ բարակ ապակե իրական ձողիկներով. դրանք իջեցվել են ջրի մեջ, որով լազերի ճառագայթ է անցել։ Ձողիկներն իրանց ճիշտ այնպես են պահել, ինչպես և իրենց վիրտուալ համարժեքները։
«Նրանք գիտափորձն իրականացնելիս օգտագործել են օպտիկական էներգիա, որի մասին լավ հայտնի էր, սակայն դա այնպես են արել, որ արդյունքը դարձել է առարկաների խմբային տեղաշարժը»,-ասել է Լոնդոնի միապետական քոլեջի գիտնական Օրթվիս Հեսը՝ նշելով, թե «արևային առագաստի» ստեղծման համար սա գործնական մեծ նշանակություն ունի. միշտ չէ, որ այն հարկ եղած դիրքն է ընդունում, և նրա տարրերի ինքնակողմնորոշումը մեծ քայլ առաջ կլիներ։
Իսկ ուսումնասիրության հեղինակներից դոկտոր Շվարցլանդերը ասել է, թե իր խումբը կշարունակի աշխատանքը առարկաների «լուսադինամիկայի» ոլորտի բարելավման ուղղությամբ, ինչից հետո կփորձեն աշխատել «մանրաշխարհի կարգով», որպեսզի «փորձեն կառչել դրան և տեղաշարժել մանրիկ մասնիկները, օրինակ՝ կենսական հյուսվածքները»։
Պարզվել է՝ լույսն էլ «դինամիկա» ունի