Աշխարհ

27.02.2019 21:33


«ՆԱՏՕ-ի ռազմական պոտենցիալի մեծացումը քանդում է անվտանգության համակարգը». Շոյգու

«ՆԱՏՕ-ի ռազմական պոտենցիալի մեծացումը քանդում է անվտանգության համակարգը». Շոյգու

ՆԱՏՕ-ի ռազմական պոտենցիալի մեծացումը քանդում է աշխարհում գոյություն ունեցող անվտանգության համակարգը և Ռուսաստանին ստիպում պատասխան քայլեր ձեռնարկել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Երկու անգամ ավելացել են զորավարժությունների մասշտաբներն ու հաճախականությունը, որոնցում գնալով ակտիվ մասնակցություն են ունենում Ուկրաինան ու Վրաստանը: Նմանատիպ գործողություններն աշխարհում առկա անվտանոգությունը քանդում են»,- հայտարարել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ դաշինքը շարունակում է Բալթյան երկրներում, Արևելյան և Հարավային Եվրոպայում առաջատար բազային համակարգերի զարգացումը, որին Ռուսաստանը ստիպված է համարժեք արձագանքել:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը