«Ադրբեջանի հետ սահմանի հարցը պետք է լուծվի». Զուրաբիշվիլի
Վրաց-ադրբեջանական բարեկամությունից ելնելով որոշվել է սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովին աշխատանքներ տանելու ցուցում տալ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ադրբեջանի նախագահի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Այս աշխատանքը պետք է մինչև վերջ տարվի և վերջապես հաստատենք մեր միասնական սահմանը, որը պետք է լինի միավորող և ոչ թե բաժանող: Մեր բարեկամական հարաբերություններից ելնելով՝ սահմանի հարցն այսքան տարի հետո պետք է հանգուցալուծվի»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:
Վրաստանի նախագահը խոսել է նաև Վրաստանի և Ադրբեջանի միջև տուրիզմի զարգացման կարևորության մասին և նշել, որ առկա տվյալները բավական չեն՝ պետք է ավելանան և այլ մասշտաբներ ստանան:
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:

Աղբյուրը՝ aliq.ge