Լրահոս

09.12.2010 13:41


ՀՀԿ-ական. «Մենք հիվանդ չենք, որ առողջացման պրոցես գնա»

ՀՀԿ-ական. «Մենք հիվանդ չենք, որ առողջացման պրոցես գնա»

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հրաժարականը ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի համար անսպասելի է եղել:

-Ես չգիտեմ մանրամասնությունները, բայց ինքը լավ մարդ էր, լավ քաղաքացի էր, լավ պաշտոնյա էր, բայց բոլորն էլ իրենց աշխատանքի ընթացքում, դժբախտաբար, թույլ տալիս են այնպիսի սխալներ, որ նախագահը ստիպված է լինում փոփոխություններ կատարել,-ասել է Համլետ Հարությունյանը:

«7օր»-ի հարցին' վերջին հրաժարականները ՀՀԿ-ում առկա խմորումների՞, թե՞ այդ կուսակցության առողջացման փորձի հետևանքն են, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանել է.

-Մենք հիվանդ չենք, որ առողջացման պրոցես գնա: Բայց դա վկայում է, որ ՀՀԿ-ն իսկապես այն կուսակցությունն է, որը բարոյական իրավունք ունի առաջատար լինելու մեր հասարակության մեջ, և հասարակությունը, կարծում եմ, այս դեպքերից հետո կհամոզվի , որ ՀՀԿ-ում գնահատվում են միայն այն մարդիկ, ովքեր անթերի պետական պաշտոնյաներ են և իրենց պարտականությունները անթերի են կատարում: Գիտեք, կարելի է շատ լավ մարդ լինել, լավ քաղաքացի, բայց մարդը սխալական է: Համենայնդեպս, մենք հիվանդագին չենք տանում այդ փոփոխությունները: Նրանք մնում են մեր ընկերները, կարծում եմ' կուսակցության ներսում նրանք դեռ շատ-շատ անելիքներ ունեն, բայց այս փուլում ուղղակի նախագահը գտնում է, որ պետք է նրանց փոխարինել ավելի լավ աշխատողներով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը