Լրահոս

10.02.2011 11:28


ԱՄՆ–ի դեսպանատունը պատասխանել է Ադրբեջանում Իրանի դեսպանի մեղադրանքներին

ԱՄՆ–ի դեսպանատունը պատասխանել է Ադրբեջանում Իրանի դեսպանի մեղադրանքներին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանարապետության դեսպանի հայտարարությունները, որտեղ իրանցի դիվանագետը ԱՄՆ-ին մեղադրել է ԼՂ հակամարտության կարգավորման ձախողման համար։

-Ցավոք, փաստերը չեն խոսում դեսպանի պնդումների օգտին,-«1news.az»-ին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Քիտ Բինը։

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի գլխավոր հրապարակը ԵԱՀԿ ՄԽ-ն է։ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, անընդմեջ աշխատում է հակամարտության կողմերի և մնացած համանախագահների հետ՝ նպատակ ունենալով հասնել խաղաղ և արդար լուծման,-նշել է նա։

Հիշեցնենք, որ անդրադառանով Հայաստանի և Ադրբեջանի միջև Իրանի միջնորդությանը 90-ակնների սկզբին, որի ժամանակ ազատագրվեց Շուշին՝ Ադրբեջանում Իրանի դեսպանն ընդգծել էր, թե ԱՄՆ-ը և Իսրայելն են խանգարել հակամարտության կարգավորման այդ փուլին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը