Աշխարհ

27.02.2019 13:32


Զարիֆը վերադարձել է աշխատանքի և մասնակցել Փաշինյանի դիմավորման արարողությանը

Զարիֆը վերադարձել է աշխատանքի և մասնակցել Փաշինյանի դիմավորման արարողությանը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի ընդունել երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ IRNA-ին հղումով։

«Ես շատ լավ տեղյակ եմ այն ճնշումների մասին, որոնք գործադրվում են դիվանագիտական ապարատի, կառավարության և նույնիսկ նախագահի նկատմամբ: Քանի որ Դուք ԱՄՆ-ի ճնշմանը դիմակայողներից առաջիններից եք եղել, կարծում եմ, որ Ձեր հրաժարականը հակասում է երկրի շահերին և չեմ ընդունում այն»,- ասել է Ռոուհանին՝ հավելելով, որ Իրանի ղեկավարությունը, այդ թվում՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, վստահում են Մոհամմադ Զարիֆին:

Դե, իսկ այսօր արդեն Զարիֆը վերադարձել է իր բնականոն աշխատանքին և Թեհրանում մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը