Մոսկվան և Դամասկոսը Վաշինգտոնից պահանջել են Սիրիայից դուրս բերել անօրինականորեն այնտեղ գտնվող ուժերը
Ռուսաստանը եւ Սիրիան կոչ են անում Միացյալ Նահանգներին Սիրիայի տարածքից դուրս բերել անօրինականորեն այնտեղ գտնվող իրենց զինված կազմավորումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երկու երկրների միջգերատեսչական համակարգող շտաբների համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել Է փետրվարի 27-ին:
«Նաեւ կոչ ենք անում ԱՄՆ-ին, որի ռազմական ստորաբաժանումներն անօրինականորեն գտնվում են Սիրիայի տարածքում, հեռանալ երկրի սահմաններից»,-նշվում Է հայտարարության մեջ՝ փախստականների «Էր-Ռուկբան» ճամբարի իրադրության կապակցությամբ, որը գտնվում Է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Էտ-Տանֆ գոտում:
Բացի այդ, հայտարարության մեջ նշվում Է, որ Էտ-Տանֆի գոտում գտնվող ԱՄՆ-ի խմբավորման հրամանատարությունը խոչընդոտում Է ճամբարից փախստականների դուրս գալուն: ՌԴ-ն եւ Սիրիան ընդգծում են, որ «Էր-Ռուկբան»-ում ծանր հումանիտար իրադրություն է, մասնավորապես, կանայք, երեխաներն ու հաշմանդամները ոչ մի աջակցություն չեն ստանում: Բարձր Է մնում նաեւ բռնության մակարդակը, այդ թվում՝ սեռական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: