Լրահոս

27.02.2019 10:20


«Nissan Xterra»–ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը

«Nissan Xterra»–ն դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը

Փետրվարի 27-ին՝ ժամը 04։56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի «Սուր և Սամ» խանութի մոտակայքում «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Գ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 7 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Դ. Գ.-ն քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը