Լրահոս

09.12.2010 14:51


Ստեփան Սաֆարյանը` Գագիկ Բեգլարյանի հրաժարականի և Գևորգ Դանիելյանի հեռացման մասին

Ստեփան Սաֆարյանը` Գագիկ Բեգլարյանի հրաժարականի և Գևորգ Դանիելյանի հեռացման մասին

-Առայժմ լուրջ վերլուծության կարիք կա, թե քաղաքապետի հրաժարեցման իրական դրդապատճառները որոնք են,-«7օր»-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Նա հակված է կարծելու, որ Գագիկ Բեգլարյանի և նախագահականի աշխատակցի հետ կատարված միջադեպը պարզապես առիթ կարող էր հանդիսանալ:

-Մի տեսակ տպավորություն ունեմ, որ ՀՀԿ-ում ինչ-որ խմբեր կան, որոնք ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կազմելուց առաջ փորձում են չեզոքացնել այն բոլոր դերակատարներին, ովքեր կարող են ցուցակի կազման վրա ազդեցություն ունենալ: Եվ այս միջադեպում շոշափվող անուններն այդպիսի անձինք են,-ասել է Ս. Սաֆարյանը:

Իսկ ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի  հրաժարականը բացարձակապես անակնկալ է եղել Ս. Սաֆարյանի համար:  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը