Լրահոս

26.02.2019 15:12


Առաջին անգամ Հայաստանում ընձառյուծը նկարահանվել է մարդու կողմից (տեսանյութ)

Առաջին անգամ Հայաստանում ընձառյուծը նկարահանվել է մարդու կողմից (տեսանյութ)

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ նշելով, որ Հայաստանում առաջին անգամ ընձառյուծ է նկարահանվել մարդու կողմից:

«Վայոց Ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են կովկասյան ընձառյուծին և նկարահանել նրան։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն ֆոտո-թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի»,- նշված է հիմնադրամի էջում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը