Թուրքիայում բերման ենթարկված 237 զինվորականից 188 զինվորականի նկատմամբ նախատեսվում է կալանավորման որոշում կայացնել։
Ըստ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության՝ նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» անդամ լինելու մեջ։ 42-ն ազատ են արձակվել, իսկ 7 հոգու գործերն առայժմ քննվում են։
Վերոնշյալ զինվորականները Թուրքիայի ցամաքային, ռազմածովային և օդային ուժերից են ու ժանդարմերիայից։ Նրանց շարքում կան գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, կապիտաններ, ավագ լեյտենանտներ, ենթասպաներ և պայմանագրային զինծառայողներ։
Թուրքիայում մեծ թվով զինվորականներ կկալանավորվեն