Աշխարհ

26.02.2019 19:09


«ԱՄՆ–ը ռուսական «S-400»-ների գնման պատճառով Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի». Սուդակով

«ԱՄՆ–ը ռուսական «S-400»-ների գնման պատճառով Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի». Սուդակով

Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Սերգեյ Սուդակովն անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով Անկարայի ու Վաշինգտոնի միջև առկա լարվածությանը:

Ըստ Սուդակովի՝ լարվածության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ ռուսական «S-400»-ները հանդիսանում են բոլոր տեսակի հրթիռների ու ավիատեխնիկայի դեմ ամենաարդյունավետ պայքարող համակարգերը:

«ԱՄՆ-ի կողմից անտեսանելի բնութագրվող և իբրև հակառակորդ երկրի սահմաններն աննկատ հատել կարողացող «F-35» ստրատեգիական կործանիչներն անզոր են «S-400»-ների դեմ: Եթե անգամ ԱՄՆ-ն Թուրքիային մատակարարի «F-35», մեկ է, «S-400»-ների գնման պատճառով Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի»,- ասել է Սուդակովը:

Ռուսաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի ռազմաքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Բատյուկն էլ նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է դիվանագիտական ճնշում բանեցնել Անկարայի վրա:

«Վաշինգտոնի նպատակն Անկարային համոզելն է, որ վերջինս հրաժարվի Մոսկվայի հետ ստորագրած («S-400»-ների վերաբերյալ-խմբ.) պայմանագրից»,- ասել է Բատյուկը:

Այս խորագրի վերջին նյութերը