Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվում հանդիպում կանցկացնի նախագահ Ալիևի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին փետրվարի 27-ին Ադրբեջան իր պաշտոնական այցի ընթացքում կանցկացնի բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է վրացական պետության ղեկավարի վարչակազմի կայքում:
Ալիեւի հետ հանդիպումը կկայանա ինչպես դեմ առ դեմ, այնպես Էլ ընդլայնված ձեւաչափով, պատվիրակությունների մասնակցությամբ:
«Տնտեսական-քաղաքական եւ առեւտրական հարաբերությունների խորացման հետ մեկտեղ գերակա կլինի նաեւ մշակութային կապերի զարգացումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի Ալիեւից, Զուրաբիշվիլին Բաքվում հանդիպում կունենա Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովի եւ խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ:
Այցի ընթացքում նաեւ պլանավորված Է Վրաստանի նախագահի հանդիպումը Ադրբեջանում ապրող վրացի ուսանողների եւ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ:
Վրացական պատվիրակության կազմում կընդգրկվեն նախագահի վարչակազմի աշխատակիցներ, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: