Լրահոս

26.02.2019 12:58


Առինջ գյուղի 4 բնակիչ թունավորվել է գազից

Առինջ գյուղի 4 բնակիչ թունավորվել է գազից

Փետրվարի 25-ին՝ ժամը 06.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Առինջ գյուղի 4 բնակիչ:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 03.30-ի սահմաններում, նրանք իրենց տանը վատ են զգացել և այդ պատճառով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը