Լրահոս

09.12.2010 14:50


ՀՀԿ-ական պատգամավոր. «Գագիկ Բեգլարյանը նորմալ քաղաքապետ էր»

ՀՀԿ-ական պատգամավոր. «Գագիկ Բեգլարյանը նորմալ քաղաքապետ էր»

-Գագիկ Բեգլարյանի հետ կատարվածը համարում եմ ցավալի միջադեպ և շատ եմ ափսոսում, որ այդ դեպքը տեղի է ունեցել,-«7օր»-ին ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը' մեկնաբանելով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականը և նրա ու ՀՀ նախագահի արարողակարգային ծառայության աշխատակցի միջև տեղի ունեցած միջադեպը:

-Գագիկ Բեգլարյանը նորմալ քաղաքապետ էր և կարծում եմ բավականին լավ էր աշխատում: Ուղղակի այդ միջադեպն է պատճառը եղել, որ հրաժարական է տվել: Դա բավականին լուրջ միջադեպ է: Ես նույնիսկ չէի ասի' միջադեպ է: Միջադեպը մի քիչ մեղմ է ասված: Դա ուղղակի պետական պաշտոնյայի լիազորությունների չարաշահում է: Եվ կարծում եմ, որ դրանից հետևություններ կանեն նաև մնացածները,- նշել է ՀՀԿ-ական պատգամավորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը