Լրահոս

16.03.2011 08:53


Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն` ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ, բ) գիտությունների դոկտորի աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում, գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն  հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր), Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ): Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` ա) գրավոր դիմում (ՀՀ ԿԳ նախարարի անունով), բ) երկու լուսանկար 3x4 չափսի, գ) աշխատանքային գրքույկի պատճենը, դ) ինքնակենսագրություն, ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված), է) տեղեկանք  մշտական բնակության վայրից, ը) գիտությունների դոկտորի աստիճանի և (կամ) պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող      փաստաթուղթ, թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել), ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ: Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով)  ներկայացնել 2011թ. մարտի 22-ից մինչև ապրիլի 22-ը,  ժամը՝ 10-ից 13-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3, հեռախոս` 583-483: Մրցույթը տեղի կունենա 2011 թվականի մայիսի 6-ին, ժամը  1200-ին, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:

Այս խորագրի վերջին նյութերը