Գարո Փայլան. «Պետք է վերջ տալ ատելություն ծնող քաղաքականությանը»
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի Բալաթ թաղամասի հայկական եկեղեցու վրա արված գրառումներին:
Նա Twitter-ում արել է հետևյալ գրառումը.
«Բալաթի Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին հայտնվել է ատելության թիրախում: Ամեն տարի բազմաթիվ եկեղեցիներ և սինագոգներ են ատելության թիրախ դառնում: Ոչ միայն պետք է պարզել, թե ովքեր են այդ ագրեսիվ պահվածքի հեղինակները, այլև պարզել, թե ինչ ուժեր են կանգնած նրանց ետևում»:
Պատգամավորն, ամփոփելով խոսքը, նշել է. «Ամենակարևորն այն է, որ պետք է վերջ տալ ատելություն ծնող քաղաքականությանը»:
Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել էր Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք պարունակում են ատելության խոսք և ռասիստական բնույթի են:
Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հիշյալ գրություններն անգլերեն և արաբերեն են։ Թաղային խորհրդի անդամները, փետրվարի 23-ին ուշ երեկոյան նկատելով այդ գրությունները, անմիջապես տեղյակ էին պահել Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանին։
Տեսագրությունը և նկարները ուղարկվել էին ոստիկանության տարածքային բաժին։

Աղբյուրը՝ «Էրմենհաբեր»