Էրդողան. «Եղբայրնե՛ր, Թուրքիայում «Քուրդիստան» անունով շրջան կա՞»
Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական հանրահավաքում քննադատել է ընդդիմադիր կուսակցություններին` երկրի արևելյան և հարավարևելյան շրջաններին «Քուրդիստան» անվանող քաղաքական ուժին սատարելու համար:
Թուրքիայի նախագահը քննադատել է գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականներին՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ), և ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» (IYI) կուսակցությանը, որոնք համագործակցում են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հետ:
Էրդողանը, հիշեցնելով HDP-ի համանախագահ Սեզաի Թեմելլիի` «Քուրդիստանում հաղթելու ենք» խոսքերը, ասել է.
«HDP-ի կուսակցության համանախագահը գիտե՞ք, թե ինչ է ասում: Ասում է՝ «Քուրդիստանում մեր քվեները HDP-ին ենք տալու»: Եղբայրե՛ր, Թուրքիայում «Քուրդիստան» անունով շրջան կա՞: Լավ, այդ դեպքում պարոն Քեմալն այդ հայտարարությունն անողների հետ ինչպե՞ս է համագործակցում: Ինչպե՞ս է ստացվում, որ «Լավ» կուսակցությունը հանդես է գալիս նրանց կողքին, ովքեր ցանկանում են երկիրը բաժանել»:
Էրդողանը, ի պատասխան CHP-ի և «Լավ» կուսակցության հայտարարության, թե Թուրքիայի արևմտյան շրջաններում փորձելու են ոչնչացնել AKP-ին և վերջինիս հետ դաշինք կազմած «Ազգայնական շարժում կուսակցությանը» (MHP-ԱՇԿ), արձագանքել է.
«Եթե այդպես է, ուրեմն մենք ավելի շատ կաշխատենք, որպեսզի սրանց թաղենք հենց քվեատուփում»:
Հիշեցնենք, որ նախկինում Ռեջեփ Թայիփ Էրդողանը քրդական հարցի շուրջ քննադատել էր MHP-ին և CHP-ին այն բանի համար, որ մեջլիսի արձանագրություններում նշված է եղել «Քուրդիստան» բառը: