Թուրքիան և Ռուսաստանը չունեն միասնական մոտեցում Սիրիայի քրդական խմբավորումների հարցում
Ռուսաստանը և Թուրքիան չունեն միասնական դիրքորոշում Սիրիայի քրդական զինված խմբավորումների հարցում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չինական և վիետնամական լրատվամիջոցների հետ զրույցում։
«Թուրքիայի հետ չկա միասնական մոտեցում այն հարցում, թե որ քուրդ զինյալներն են ահաբեկիչ։ Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց, այնուամենայնիվ, պետք է տարանջատել հացահատիկը մոլախոտից և հասկանալ, թե քրդական խմբավորումներից որոնք են իրականում սպառնում Թուրքիայի անվտանգությանը»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Թուրքիան ահաբեկչական է համարում ինչպես Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերին», այնպես իր տարածքում գործող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK):