Աշխարհ

25.02.2019 14:06


Վիետնամը փակել Է ՉԺՀ-ի հետ սահմանի երկաթուղային կայարանը Կիմ Չեն Ընի ժամանման կապակցությամբ

Վիետնամը փակել Է ՉԺՀ-ի հետ սահմանի երկաթուղային կայարանը Կիմ Չեն Ընի ժամանման կապակցությամբ

Վիետնամի իշխանությունները փակել են Լանգշոնի հյուսիսային նահանգի՝ Չինաստանի հետ սահմանի Դոնգդանգ երկաթուղային կայարանը՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպասվող ժամանման կապակցությամբ:

Փետրվարի 25-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է այն շրջանների մի աղբյուր, որոնք զբաղվում են Հանոյում փետրվարի 27 – 28-ը կայանալիք՝ ԿԺԴՀ – ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստմամբ:

«Սահմանափակումները գործում են փետրվարի 24-ից մինչեւ մարտի 2-ը»,- ասել Է զրուցակիցը: Աղբյուրը նաեւ հայտնել Է, որ «ԿԺԴՀ-ի հատուկ գնացքն, ինչպես սպասվում Է, փետրվարի 26-ին կժամանի Դոնգդանգ կայարան, որտեղից Հյուսիսային Կորեայի պատվիրակությունն ավտոմոբիլային տրանսպորտով արագընթացիկ խճուղով կուղեւորվի Հանոյ (հեռավորությունը կազմում Է շուրջ 180 կիլոմետր)»:

Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ի առաջնորդն իր զրահապատ գնացքով Փհենյանի կայարանից Հանոյ Է ուղեւորվել փետրվարի 23-ի օրվա երկրորդ կեսին: ԿԺԴՀ-ի մայրաքաղաքից մինչեւ Վիետնամ երկաթուղային երթուղու ընդհանուր երկարությունը կազմում Է 4,1 հազար կիլոմետր:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը