Աշխարհ

25.02.2019 08:52


«Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար 2019»-ի հաղթող է ճանաչվել Ռամի Մալեքը (տեսանյութ)

«Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար 2019»-ի հաղթող է ճանաչվել Ռամի Մալեքը (տեսանյութ)

Լոս Անջելեսի «Dolby» թատրոնում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի 91-րդ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը։

«Լավագույն կոստյումներ» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել Marvel-ի «Սև հովազը»։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակ է ստացել Ռեջինա Քինգը «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել» ֆիլմի համար։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում՝ Մախերշալա Ալին, ով խաղացել է «Կանաչ գիրք» ֆիլմում։

«Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը։ «Ռոմա»-ն մրացանակի է արժանացել նաև «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

«Կանաչ գիրքը» ֆիլմ ստեղծագործական խումբը՝ Նիք Վալելոնգի, Բրայան Քարիի և Փիթեր Ֆարելիի գլխավորությամբ, «Օսկար» մրցանակի են արժանացան «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։

«Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ «Կլանի սև անդամը» ֆիլմի նկարահանող թիմը։

«Առաջին պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչել Ռամի Մալեքը «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի համար։

Լավագույն դերակատարման համար մրցանակի է արժանացել Օլիվիա Քոլամը «Ֆավորիտուհին» ֆիլմի համար։

2018թ. լավագույն ռեժիսոր է ճանաչվել մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնը։

«Լավագույն ֆիլմ» մրցանակին արժանացել է «Կանաչ գիրքը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը