Քիչ հետո ԱԺ-ն քվեարկության կդնի ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը
Այսօր ԱԺ նիստի մեկնարկից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքվել է, թե ե՞րբ է քվեարկության դրվելու ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը:
-Վաղն Արցախի անկախության հանրաքվեի 19-ամյակն է, և դրան ընդառաջ մեր ճշմարտության պահն է և մեծամասնության խնդրանոքվ մենք հետաձգել էինք այդ քվեարկությունը մինչև այսօր, որպեսզի մենք վաստակելով այդ ազգային միասնությունը, այս քվեատախտակը լիացնենք կանաչ գույնով:
Ի պատասխան Հ. Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՀՀ 2011թ. պետական բյուջեի քվեարկությունից հետո ԼՂՀ անկախության ճանաչման հարցը նույնպես կդրվի քվեարկության:
«7օր»-ի տեղեկություններով' կոալիցիան որոշում է կայացրել չմասնակցել այդ քվեարկությանը:

7or.am