Լրահոս

11.03.2011 10:19


Արաբական հեղափոխությունների արձագանքը հասնու՞մ է Հայաստան և Ադրբեջան

Լեհական «TVN24» հեռուստաալիքը զգուշացրել է, թե արաբական հեղափոխությունների արձագանքը հասնում է Հարավային Կովկաս։

«Եգիպտոսի և Թունիսի հեղափոխություններից ոգեշնչված՝ հայկական ու ադրբեջանական ընդդիմությունները փորձում են գնալ նրանց ճանապարհով։ Երևանի և Բաքվի իշանություններն էլ չեն ցանկանում հեշտությամբ հանձնվել։ Ադրբեջանում գործը նույնիսկ ձերբակալությունների է հասել։ Ձերբակալվել է ընդդիմադիր 5 ակտիվիստ, որոնց մեղքը «Facebook» ցանցում «Մարտի 11–ը՝ ազգի մեծ օր» ակցիայի կազմակերպումն է եղել։ Ակտիվիստները, սակայն, կոչ չեն արել դուրս գալ փողոց, այլ ուղղակի հորդորել են վիրտուալ կերպով աջակցել երկրում ժողովրդավարական փոփոխություններին։ Համացանցում ոչ ավելի, քան 4000 օգտատերերի հավաքած այս նախաձեռնությունը Ադրբեջանի ղեկավարությանը թվացել են Եգիպտոսում իրականացված նախաձեռնությունների նմանօրինակ, որոնք ձևավորել էին բողոքական շարժման հիմքը և հավաքել 10–յակ հազարավոր օգտատերերի։ Բաքվի իշխանությունները՝ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, որոշել են չհրապարակայնացնել ինտերնետ–ակցիաների և ձերբակալությունների անմիջական կապը»,–ընդգծել է հեռուստաալիքը՝ ավելացնելով, թե երիտասարդները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով, օրինակ՝ հասարական վարերում հեռախոսով բարձր խոսելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը