Աշխարհ

23.02.2019 18:33


Պորոշենկոն բողոքել է, որ Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ

Պորոշենկոն բողոքել է,  որ Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Fox News» հեռուստաալիքի հետ հարցազրույցում բողոքել է այն բանից, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը հրաժարվել է հեռախոսով խոսել իր հետ։

Պորոշենկոն պատմել է, որ Պուտինին զանգահարել է 2018 թ. նոյեմբերին Կերչի նեղուցի միջադեպից անմիջապես հետո։

«Նրան զանգահարելու վերջին փորձը իմ նավերի դեմ ագրեսիայի օրն էր։ Ես ցանկանում էի հարցնել՝ ինչ է կատարվում, բայց նա չպատասխանեց, որովհետև ասելու ոչինչ չունի», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Դեկտեմբերի սկզբին Պուտինը հայտարարել է, որ անտեսում է Պորոշենկոյի հեռախոսազանգերը, քանի որ չի ցանկանում նրա նախընտրական քարոզարշավին մասնակցել։

Այս խորագրի վերջին նյութերը