Լրահոս

17.11.2010 15:57


ՀՀ բուհերի ուսխորհուրդների նախագահները համամիտ չեն փոխնախարար Արսեն Քարամյանի հետ

ՀՀ բուհերի ուսխորհուրդների նախագահները համամիտ չեն փոխնախարար Արսեն Քարամյանի հետ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ բուհերի ուսխորհուրդների նախագահները հայտարարել են, թե համամիտ չեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի արտահայտած այն մտքին, թե կրթությունը պետք է լինի թանկ և որակով։

-Ես չեմ համրում, որ ուսման վարձի բարձրացումը կարող է նպաստել ուսման որակի բարձրացմանը։ Իսկ ո՞վ է ասում, որ նրանք, ովքեր հնարավորություն ունեն մեծ վարձ տալու, հաստատ այն ուսանողներն են, ովքեր հետաքրքրված են ուսումնական գործընթացով և ուզում են սովորել։ Իմ կարծիքով՝ այն գները, որ այսօր կան, բավական են և որոշ չափով էլ նույնիսկ ավելի են։ Իմ կարծիքով՝ կրթության որակի բարձրացման համար կարևոր է շեմը բարձրացնել։ Օրինակ, մեր համլսարանում երեք քննությունից 8 միավոր ստացած ուսանող կա, որը նույնիսկ անգլերեն հաղորդակցվել չի կարողանում, իսկ մեր ողջ դասընթացը օտար լեզվով է կատարվում։ Ես կարծում եմ, որ շեմը պետք է բարձրացնել, որպեսզի ընդունվեն այն ուսանողները, ովքեր հետքրքրված են դրանով,-ասել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսխորհրդի նախագահ  Հասմիկ Ափյանը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսխորհրդի նախագահ Էմին Թորոսյանն էլ է դեմ արտահայտվել Արսեն Քարամյանի արտահայտած մտքին։

-Վարձավճարները բարձրացնելով՝ որակյալ կրթություն չենք կարող ապահովել,-ընդգծել է նա։

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Ցոլակ Ակոբյանն էլ մասամբ է համաձայնել փոխնախարարի հետ։

-ԵՊՀ-ում այսօր սովորում է 18 000 ուսանող, սակայն համալսարանը կարող է ապահովել 8-9 հազար ուսանողի, և դա խոչընդոտում է նորմալ կրթություն ստանալուն։ Ֆակուլտետներ կան, օրինակ մերը՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որ լսարան չունենալու պատճառով դասեր չի անում,-ասել է նա։

Ցոլակ Ակոպյանը խորհուրդ է տվել որոշ «էլիտար» ֆակուլտետների ուսման վարձերը բարձրացնել, բայց դրա փոխարեն իջեցնել այն ֆակուլտետների վարձերը, որոնք ՀՀ-ին անհարաժեշտ մասնագիտություններ են տալիս՝ օրինակ բնապահպանական ֆակուլտետները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը