Վիետնամում Թրամփի անվտանգությունը հսկելու է ավելի քան 200 գաղտնի գործակալ
Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության ավելի քան 200 ներկայացուցիչ այսօր՝ փետրվարի 23-ին, կժամանի Վիետնամի մայրաքաղաք Հանոյ՝ ապահովելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը, ով, ինչպես նախատեսվում է, հաջորդ շաբաթ հանդիպելու է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ գաղտնի գործակալներին չորս ինքնաթիռով Հանոյի միջազգային օդանավակայան են բերելու Ճապոնիայում ԱՄՆ ռազմաբազայից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հանոյում փետրվարի 27-28-ը երկրորդ հանդիպում է ունենալու ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Նրանց առաջին շփումը տեղի էր ունեցել 2018 թվականի հունիսին Սինգապուրում:
Մինչ այժմ էլ մոտավորապես 2600 լրագրող է հավատարմագրվել Հանոյում ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթաժողովը լուսաբանելու համար:
Կողմերը փորձում են պայմանավորվել Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերի հաջորդականության շուրջ: Մասնավորապես, խոսքը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման և Փհենյանի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորման մասին է:

7or.am