Աշխարհ

23.02.2019 12:09


Սուդանի նախագահը երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարել

Սուդանի նախագահը երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարել

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը փետրվարի 22-ին հայտարարել է երկրում մեկ տարով արտակարգ դրություն մտցնելու և կառավարությունը ցրելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ազգային համաձայնության կառավարությունը, ինչպես նաև երկրի նահանգներում գտնվող տեղական կառավարությունները ցրվում են»,- հայտնել է ալ-Բաշիրն իր ելույթում, որը հեռարձակվել է արաբական հեռուստաալիքներով:

Սուդանում 2018 թվականի դեկտեմբերից շարունակվում են բողոքի ակցիաները: Անկարգություններ սկսվել են այն բանից հետո, ինչ երկրում աճեցին հացի ու մյուս ապրանքների գները:

Այս խորագրի վերջին նյութերը