Թուրքիան պատրաստվում է նավթագազային պաշարների որոնում սկսել Կիպրոսի ափերի մոտ
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է նավթագազային պաշարների որոնում սկսել Կիպրոսի ափերի մոտ:
Թուրքիայի Այդըն քաղաքում տեղի ունեցած տնտեսական համաժողովում ունեցած ելույթի ժամանակ Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Առաջիկա օրերին Կիպրոսի շուրջը 2 նավով պաշարների հետախուզման աշխատանքներ ենք սկսելու: Հեռուներից այնտեղ եկածներն ու նրանց ընկերությունները թող տեսնեն, որ այդ շրջանում առանց մեզ ոչինչ չի կարող արվել: Միջերկրական ծովում առանց Թուրքիայի ոչինչ չի կարող արվել, դա թույլ չենք տա»:
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թուրքիան հավակնություններ ունի նաև կղզու շուրջը գտնվող հիդրոկարբոնատի պաշարների նկատմամբ:
Չավուշօղլուն մանրամասներ է ներկայացրել նավթագազային պաշարների հետախուզման աշխատանքների մասին: Նա նշել է, որ այս պահին Ալանաիայի ափերի մոտ որոնողական աշխատանքներ իրականացնող թուրքական միակ նավթագազային պաշարների հետախուզական նավը մարտի առաջին օրերին կավարտի աշխատանքը ու կտեղափախվի Կիպրոսի տարածքային ջրեր: Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիայի գնած 2-րդ հետախուզական նավը, որը դեռ ճանապարհին է, նույնպես կմիանա այդ աշխատանքներին:
«2-րդ նավը պետք է ուղարկեինք Սև ծով, սակայն որոշեցինք այս պահին ուղարկել Կիպրոս, որ հեռվից եկածներն ու նրանց ընկերությունները տեսնեն՝ առանց մեզ այս շրջանում ոչինչ չի կարող արվել»,- ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ Թուրքիայի ու Կիպրոսի միջև շարունակվում է լարվածությունը կղզու ափերի նավթագազային պաշարների տնօրինման թեմայով: Թուրքիան ամեն կերպ խոչընդոտում է Կիպրոսի (հունական) կողմից նավթագազային պաշարների արդյունահանման աշխատանքները՝ ցանկանալով բաժին ստանալ պաշարներից: