2,5 հազարից ավելի լրագրողներ են լուսաբանելու Թրամփի եւ Կիմ Չեն Ընի գագաթաժողովը Հանոյում
Մինչ այժմ մոտավորապես 2600 լրագրող Է հավատարմագրվել Հանոյում ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթաժողովը լուսաբանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
«Վիետնամի իշխանությունները անհրաժեշտ ամեն ինչ կանեն գագաթաժողովում լրագրողների հաջող աշխատանքի համար»,- գործակալությունը մեջբերել Է Վիետնամի արտաքին գործերի փոխնախարար Լե Հոայ Չունգի խոսքը, որը հանդես Է եկել Հանոյում կայացած մամուլի ասուլիսում:
Նա հիշեցրել Է, որ Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը ցուցում Է տվել երկրի նախարարություններին ու գերատեսչություններին՝ բոլոր միջոցները ձեռնարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման անվտանգությունն ապահովելու եւ գագաթաժողովի հաջող անցկացման համար: Նախօրյակին YTN հարավկորեական հեռուստաալիքը՝ հղում անելով Վիետնամի եւ ԱՄՆ-ի քաղաքական շրջանների մի քանի աղբյուրների, հայտնել Է, թե գագաթնաժողովը, որը նախատեսված Է փետրվարի 27-28-ին, կարող Է կրճատվել մինչեւ մեկ օր:
Նրանց տվյալներով՝ ավելի վաղ պլանավորվում Էր, որ ղեկավարները միմյանց հետ կշփվեն փետրվարի 27-ին եւ 28-ին, սակայն պլանները փոխվել են եւ այժմ, ամենայն հավանականությամբ, Կիմ Չեն Ընը եւ Թրամփը կսահմանափակվեն միայն մեկ օրով:
Ի հաստատումն այս վարկածի՝ հեռուստաալիքը վկայակոչում Է Հանոյում ԱՄՆ-ի պատվիրակության գտնվելու ծրագիրը, որը հայտնվել Է նրա տրամադրության տակ: Փաստաթղթի համաձայն, Թրամփը փետրվարի 27-ին հանդիպումներ կանցկացնի Վիետնամի ղեկավարության հետ, իսկ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունները պլանավորված են հաջորդ օրը: ԱՄՆ-ի նախագահը փետրվարի 19-ին Սպիտակ տանը հայտարարել Է, որ չի շտապում Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում:
«Ես առանձնապես չեմ շտապում: (ԿԺԴՀ-ում միջուկային եւ հրթիռային) փորձարկումներ չեն կատարվում: Առայժմ փորձարկումներ չկան, ես չեմ շտապում… Ես խիստ ժամկետներ չունեմ»,- նշել Է նախագահը՝ խոսելով այն մասին, որ միջուկազերծումն իր նպատակն Է:
«Կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան եւ (ԿԺԴՀ-ի Պետխորհրդի) նախագահ Կիմը (Չեն Ընն) ինչ-որ շատ դրական բան են մտադրվել: Եվ մենք շուտով դա կիմանանք»,- ընդգծել Է Թրամփը: Նա «շատ գրավիչ» Է որակել ամերիկա-հյուսիսկորեական առաջիկա գագաթաժողովը, որի շնորհիվ, նրա խոսքով՝ «շատ բան կարող Է տեղի ունենալ»:
Ավելի ուշ Թրամփը հայտարարել Է, թե կցանկանար վերացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, բայց այդ երկրի իշխանությունները պետք Է առաջինն ընդառաջող քայլեր անեն:
«ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռեւս մնում են: Ես կցանկանայի վերացնել դրանք, բայց նախ պետք Է ընդառաջ քայլեր տեսնեմ մյուս կողմից»,- ասել Է նա:
«Ես կարծում եմ, որ Հյուսիսային Կորեան շատ մեծ տնտեսական ներուժ ունի իր դիրքի շնորհիվ՝ շուրջը Ռուսաստանն Է, Չինաստանը եւ Հարավային Կորեան: Կարծում եմ, որ նա (Կիմ Չեն Ընը) դա հասկանում Է»,- նշել Է ԱՄՆ-ի նախագահը:
Թրամփի եւ Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաքում: Ինչպես հայտնել Է NHK հեռուստաալիքը, Հանոյը որպես գագաթնաժողովի անցկացման վայր Է ընտրվել Փհենյանի նախաձեռնությամբ: ԱՄՆ-ի նախագահի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդի՝ պատմության մեջ առաջին հանդիպումը տեղի Է ունեցել անցյալ տարվա հունիսի 12-ին Սինգապուրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: