Բացառված չէ՞, որ թանկացումները հանգեցնեն բնակչության ընդվզմանը
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները խոսել են վերջին շրջանում մի շարք ծառայությունների գների բարձրացման և սոցիալական ճգնաժամի մասին։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով բացառված չէ, որ այդ թանկացումները հանգեցնեն բնակչության ընդվզմանը, և թանկացումներից բողոքողների թիվը հասնի կտիտիկական զանգվածի։ Այս իմաստով ԱԺ պատգամավորն անհրաժեշտ է համարում ընդդիմադիր բոլոր ուժերի կողմից ժողովրդի այդ ըմբոստության ճիշտ, նպատակային և խելացի օգտագործումն ու նպատակակետին հասցնելը։
«Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ որպես օրինակ բերում է 2008-ը, երբ ժողովուրդն ընդվզեց, սակայն արդյունքում քաղաքական ճգնաժամն է՛լ ավելի խորացավ, 10 մարդ զոհվեց, շատերը վիրավորվեցին և այլն։
-Սա նշանակում է, որ այդ ընդվզումն էլ պետք է ունենա արդյունավետություն և այնպիսին լինի, որ ժողովուրդը հասկանա, որ գոնե մեկ անգամ ինքը հաղթում է։ Իսկ եթե չի ունենում նման արդյունքներ, ապա տեսնում եք, որ այս վերջին տարիների ընթացքում հսկայական արտագաղթ տեղի ունեացավ, որը մեզ համար շատ վտանգավոր է, և կարծում եմ՝ հենց սա՛ պետք է կանխենք մենք և մասնավորապես կառավարությունը, որովհետև ինքն է ստանձնել այդ պարտականությունները ևմինչ օրս դրանք չի իրականացնում։
ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը նույնպես կարծում է, որ ՀՀ կառավարության դրամի արժեվորման քաղաքականությունը չարդարացվեց։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ արհեստականորեն բարձր պահված դրամի կուրսն ահռելի հարված է հասցրել տեղական արտադրողին։
Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանըխելամիտ է համարում, որ առաջիկայում կոալիցիայի շրջանակներում և կառավարությունում քննարկվի գների բարձրացման խնդիրը։
-Դա մտահոգիչ է բոլորիս համար։ Մենք բոլորս՝ որպես ՀՀ քաղաքացիներ, աշխատավարձի բարձրացում չենք ունենում, իսկ թանկացումները հարված են բոլորիս, այնպես որ, նաև որպես կոալիցիոն քաղաքական ուժի նեկայացուցիչ, երևի խելամիտ կլինի քննարկել և հասկանալ՝ ինչ պետք է անենք այս գների թանկացման արդյունքում, ինչպես պետք է նպաստենք գոնե այն սոցիալապես անապահով շերտին, որը նպաստների հույսին է,- նշեց Հ. Բիշարյանը։
Ի դեպ, այսօր ՕԵԿ-ը ՀՀ կառավարությանը գրավոր հարց է ուղարկել՝ ԱԺ հաջորդ քառօրյայում ներկայացնելու, թե սոցիալական խոցելի խմբերին փոխհատուցում տրամադրելու ծրագիրը որտեղ ինչ ժամանակացույցով և ինչ չափով է իրականացվելու։
Գնաճը մտահոգում է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին։ ԲՀԿ-ն պատրաստ է կոալիցիոն իր գործընկերների հետ քննարկել ճգնաժամի հաղթահարման արդյունավետ առաջարկները, թեև ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի խոսքերով՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների նույնիսկ ամենալավատեսական գնահատականներով 2010թ. վերջին նոր կարող են տնտեսության առողջացման առաջին ծիլերը լինել։
Բացառված չէ՞, որ թանկացումները հանգեցնեն բնակչության ընդվզմանը
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները խոսել են վերջին շրջանում մի շարք ծառայությունների գների բարձրացման և սոցիալական ճգնաժամի մասին։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կարծիքով բացառված չէ, որ այդ թանկացումները հանգեցնեն բնակչության ընդվզմանը, և թանկացումներից բողոքողների թիվը հասնի կտիտիկական զանգվածի։ Այս իմաստով ԱԺ պատգամավորն անհրաժեշտ է համարում ընդդիմադիր բոլոր ուժերի կողմից ժողովրդի այդ ըմբոստության ճիշտ, նպատակային և խելացի օգտագործումն ու նպատակակետին հասցնելը։
«Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ որպես օրինակ բերում է 2008-ը, երբ ժողովուրդն ընդվզեց, սակայն արդյունքում քաղաքական ճգնաժամն է՛լ ավելի խորացավ, 10 մարդ զոհվեց, շատերը վիրավորվեցին և այլն։
-Սա նշանակում է, որ այդ ընդվզումն էլ պետք է ունենա արդյունավետություն և այնպիսին լինի, որ ժողովուրդը հասկանա, որ գոնե մեկ անգամ ինքը հաղթում է։ Իսկ եթե չի ունենում նման արդյունքներ, ապա տեսնում եք, որ այս վերջին տարիների ընթացքում հսկայական արտագաղթ տեղի ունեացավ, որը մեզ համար շատ վտանգավոր է, և կարծում եմ՝ հենց սա՛ պետք է կանխենք մենք և մասնավորապես կառավարությունը, որովհետև ինքն է ստանձնել այդ պարտականությունները և մինչ օրս դրանք չի իրականացնում։
ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը նույնպես կարծում է, որ ՀՀ կառավարության դրամի արժեվորման քաղաքականությունը չարդարացվեց։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ արհեստականորեն բարձր պահված դրամի կուրսն ահռելի հարված է հասցրել տեղական արտադրողին։
Իսկ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խելամիտ է համարում, որ առաջիկայում կոալիցիայի շրջանակներում և կառավարությունում քննարկվի գների բարձրացման խնդիրը։
-Դա մտահոգիչ է բոլորիս համար։ Մենք բոլորս՝ որպես ՀՀ քաղաքացիներ, աշխատավարձի բարձրացում չենք ունենում, իսկ թանկացումները հարված են բոլորիս, այնպես որ, նաև որպես կոալիցիոն քաղաքական ուժի նեկայացուցիչ, երևի խելամիտ կլինի քննարկել և հասկանալ՝ ինչ պետք է անենք այս գների թանկացման արդյունքում, ինչպես պետք է նպաստենք գոնե այն սոցիալապես անապահով շերտին, որը նպաստների հույսին է,- նշեց Հ. Բիշարյանը։
Ի դեպ, այսօր ՕԵԿ-ը ՀՀ կառավարությանը գրավոր հարց է ուղարկել՝ ԱԺ հաջորդ քառօրյայում ներկայացնելու, թե սոցիալական խոցելի խմբերին փոխհատուցում տրամադրելու ծրագիրը որտեղ ինչ ժամանակացույցով և ինչ չափով է իրականացվելու։
Գնաճը մտահոգում է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին։ ԲՀԿ-ն պատրաստ է կոալիցիոն իր գործընկերների հետ քննարկել ճգնաժամի հաղթահարման արդյունավետ առաջարկները, թեև ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի խոսքերով՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների նույնիսկ ամենալավատեսական գնահատականներով 2010թ. վերջին նոր կարող են տնտեսության առողջացման առաջին ծիլերը լինել։
Արեգնազ Մանուկյան