Լրահոս

10.02.2011 11:05


Եգիպտոսում ցուցարարները շրջապատել են խորհրդարանի և կառավարության շենքերը

Եգիպտոսում ցուցարարները շրջապատել են խորհրդարանի և կառավարության շենքերը

Եգիպտոսում վերսկսվել են հուժկու ցույցերը։ Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Կահիրեի կենտրոնում՝ նախագահ Հոսնի Մուբարաքից պահանջելով անհապաղ հրաժարական տալ։

Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ ցուցարարները շրջապատել են խորհրդարանի և կառավարության շենքերը։

Հիշեցնենք, որ ազդեցիկ ընդդիմադիր «Մահմեդական եղբայրներ» խմբավորումը, մեկ շաբաթ ժամանակ էր տվել  նախագահ Մուբարաքի կողմնակիցներին՝ հրաժարվելու վերջինիս պաշտպանելու որևէ նախաձեռնությունից։

Այս խորագրի վերջին նյութերը