Լրահոս

09.12.2010 12:17


ՀՀ նախագահի աշխատակազմի գլխավոր հաշվապահը ազատվել է աշխատանքից

Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ նախագահի աշխատակազմի գլխավոր հաշվապահ Անահիտ Զաքարյանը հրաժարական է տվել։ «7օր»-ը փորձել է ՀՀ նախագահի մամլո ծառայությունից պարզել՝ այդ լուրերն իրականությանը համապատսխանո՞ւմ են, թե՞ ոչ։

ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի  գրասենյակից «7օր»-ին փոխանցեցին, թե այդ տեղեկությունը իրականությանը համապատասխանում է։

-Այս պահին իրականացվում են ֆինանսական փաստաթղթերի ստուգումներ, մանրամասների մասին կհաղորդվի ստուգման աշխատանքների ավարտից հետո,-ասվել է Արմեն Արզումանյանի անունից։

Հիշեցնենք, որ սոցիալական կայքերում տեղեկատվություն է տարածվել, թե գլխավոր հաշվապահը հեռացվել է ֆինանսական չարաշահումների համար։

 

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը