Աշխարհ

20.02.2019 19:12


Սիրիայում ծանր վիրավորված ահաբեկիչը Թուրքիայում է բուժօգնություն ստանում

Սիրիայում ծանր վիրավորված ահաբեկիչը Թուրքիայում է բուժօգնություն ստանում

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Մուհամադ Ալ-Ջուլանին ծանր վիրավորվել է Իդլիբում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Ըստ աղբյուրի՝ Ալ-Ջուլանին գլխի ծանր վիրավորում է ստացել և տեղափոխվել Թուրքիայի սահմանամերձ Հաթայ նահանգի Անթաքիա շրջանի հիվանդանոցներից մեկը։ Ահաբեկչական կազմակերպության ղեկավարի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։

«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը ստեղծվել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության հիման վրա:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Սիրիայի Իդլիբ նահանգում 15 մարդ էր զոհվել տեղի ունեցած պայթյունի հետևանքով: 70-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր։

Այս խորագրի վերջին նյութերը