Լրահոս

17.11.2010 15:32


Հարավային Կալիֆորնիայի համալսարանի նոյեմբերի 20-ի Սփյուռքի գիտաժողովը ինտերնետով կսփռվի ամբողջ աշխարհում

Ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը նոյեմբերի 20-ին պատրաստվում է մեկօրյա միջազգային գիտաժողով անցկացնել հայկական Սփյուռքի վերաբերյալ' կենտրոնանալով միասնական գործողությունների հրամայականների ու որոշիչ գործոնների վրա և ուսումնասիրել դրանց հասնելու ձևերը' ընտրական գործընթացների միջոցով:

Գիտաժողովը քննարկելու է համազգային գործակցության ու ամրապնդման տարբեր մեթոդներ և որոնելու է մեխանիզմներ' սփյուռքի ղեկավարության կառույցի օրինականությունն ու արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար:

Ըստ երևույթին, Սփյուռքի գիտաժողովը մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում և Սփյուռքի բոլոր համայնքներում:

Գիտաժողովին ներկա լինելու համար խնդրում ենք գրել [email protected] էլեկտրոնային հասցեով:

Գիտաժողովը տեղի կունենա շաբաթ օրը նոյեմբերի 20-ին' 9:30-ից մինչև 16:30-ը (Լոս Անջելեսի ժամանակով), 21:30-ից մինչև 4:30-ը (Երևանի ժամանակով), Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Town & Gown սրահում:

Գիտաժողովի աշխատանքներին կարելի է հետևել ինտերնետով.

http://capture.usc.edu/mediasite/Viewer/?peid=555571291d934fcfb6650cb76ebe456d1d

Այս խորագրի վերջին նյութերը