Լրահոս

20.02.2019 09:05


Երևանում 36-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել բետոնե արգելապատնեշի վրայով ճանապարհն անցնող հետիոտնին

Երևանում 36-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել բետոնե արգելապատնեշի վրայով ճանապարհն անցնող հետիոտնին

Փետրվարի 19-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Բագրատ Գալստյանը իր վարած Mercedes մակնիշի 35 NV 629 համարանիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը