Իրաքի բնակչուհին միանգամից յոթ երեխա է ծննդաբերել: Այդ մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել Է Դիյալայի նահանգի առողջապահության դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«25 տարեկան կինը բնական Ճանապարհով յոթ երեխա է ծննդաբերել՝ մեկ տղա եւ վեց աղջիկ»,- հայտարարել է մամուլի ծառայության տնօրեն Ֆարիս ալ Իզաուին:
Ավաղ, ավելի ուշ իրաքյան al-Sumaria հեռուստաալիքը հայտնել է բոլոր նորածինների մահվան մասին։
Պատճառների վերաբերյալ հանգամանալի տեղեկատվություն չկա:
Դիյալայի նահանգի ալ Բաթուլ հիվանդանոցի տնօրեն Ալի Շարիֆը յոթնյակի ծնունդն «աննախադեպ» էր համարել Իրաքի համար:
Իրաքի բնակչուհին միանգամից յոթ երեխա է ծննդաբերել