Աշխարհ

19.02.2019 21:20


Վրաստանում չինարենը կդասավանդվի որպես երկրորդ օտար լեզու

Վրաստանում չինարենը կդասավանդվի որպես երկրորդ օտար լեզու

Վրաստանի հանրակրթական դպրոցներում չինարենի ուսուցումը կմեկնարկի 2019-2020 ուսումնական տարվանից:

Վրաստանի Կրթության և գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ դպրոցներում ցանկության դեպքում չինարենը կլինի երկրորդ օտար լեզու:

Գերատեսչության համաձայն՝ այն որպես երկրորդ օտար լեզու կարող է ընտրել ցանկացած դպրոց 6-րդ դասարանից:

Հիշեցնենք՝ Վրաստանի դպրոցներում առաջին օտար լեզուն` անգլերենը, սովորում են առաջին դասարանից:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը