Աշխարհ

19.02.2019 20:49


Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն

Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոն է տվել իր մորաքրոջ որդուն՝ Ռեջեփ Ալի Էրին:

Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակված Էրդողանի ստորագրությամբ որոշումից պարզ է դարձել, որ նախագահն իր մորաքրոջ որդուն նշանակել է սպորտի և երիտասարդության հարցերի վարչություններից մեկի՝ Ուսանողական հանրակացարանների կառավարման վարչության պետ:

2018-ի հունիսին էլ Էրդողանը իր մորաքրոջ մյուս որդուն՝ Իբրահիմ Էրին, նշանակել էր կրթության փոխնախարար:

Նշենք նաև, որ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքն էլ զբաղեցնում է Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարի պաշտոնը:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը