Լրահոս

18.02.2019 18:08


Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ)

Երևանում գտնվող ժամացույցների խանութ-սրահից գողություն է կատարվել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ժամացույցների խանութ-սրահից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող խանութ-սրահից ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են «Fossil» ապրանքանիշի 2 ժամացույց՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում ստացվել է խանութ-սրահում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, ենթարկվել զննության:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

ՔԿ-ից խնդրում են նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը