Աշխարհ

18.02.2019 20:45


Վրաստանի կառավարությունն առաջարկել Է պետծառայության չվերցնել բանակում չծառայած տղամարդկանց

Վրաստանի կառավարությունն առաջարկել Է պետծառայության չվերցնել բանակում չծառայած տղամարդկանց

Վրաստանի կառավարությունը պատրաստել Է օրինագիծ այն տղամարդկանց պետական ծառայության ընդունելու արգելքի մասին, որոնք պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն չեն անցել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օրինագծին կից գրության մեջ ասված Է, որ սույն նախաձեռնությունը նպատակամիտված Է «զորակոչի եւ զորահավաքի կատարելագործմանը»:

Իր կողմից Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինը լրագրողներին հայտարարել Է, որ այդ օրենքի ընդունումը չի բարձրացնի վրացական բանակի մարտունակությունը:

«Դա շատ վատ գաղափար Է, քանի որ Վրաստանում այդ պատճառով կաճի գործազրկությունը: Եթե խորհրդարանը հաստատի օրինագիծը, այդ փոփոխությունները ոչ մի կերպ չեն բարձրացնի բանակի մարտունակությունը, բայց մեծ վնաս կհասցվի պետական ինստիտուտներին»,- ասել Է Շաշկինը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը