Ռուսաստանն առաջին «Ka-32» ուղղաթիռն է մատակարարել Թուրքիային
Ռուսաստանը 1-ին «Ka-32» բազմաֆունկցիոնալ ուղղաթիռն է մատակարարել Թուրքիային: Նշվում է, որ մատակարարումը սկսվել է թուրքական կողմի ու «Ռուսական ուղղաթիռներ» պետական ընկերության միջև կնքված 3 հատ «Ka-32» տիպի բազմաֆունկցիոնալ ուղղաթիռների առուվաճառքի վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակներում:
«Ռուսական ուղղաթիռներ» ընկերության ղեկավար Անդրեյ Բոգինսկին ուղղաթիռների մատակարարման վերաբերյալ մասնավորապես ասել է.
«Սկսել ենք ուղղաթիռների մատակարարումը Թուրքիային: Առաջինն արդեն ուղարկել ենք: Մարտի 2-րդ կեսին և վերջին մատակարարումներն ավելացնելու վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն»:
Բոգինսկին ավելի վաղ արած հայտարարությամբ տեղեկացրել էր Թուրքիայի՝ ևս 5 «Ka-32» ուղղաթիռ գնելու հավանականության մասին՝ ավելացնելով, որ այդ երկիրը հետաքրքրված է նաև ռուսական «Ansat» ուղղաթիռներով:
Նշենք, որ «Ka-32» ուղղաթիռը նախատեսված է փրկարարական աշխատանքներ իրականացնելու, հրդեհներ մարելու, բեռներ փոխադրելու, հիվանդներին ու տուժածներին տարհանելու, ինչպես նաև պարեկավորման և հատուկ ծառայություններին աջակցություն ցուցաբերելու համար։