Աշխարհ

18.02.2019 20:12


Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում կդառնաք թուրքերի ստրուկը»

Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում կդառնաք թուրքերի ստրուկը»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) կոչ է արել համագործակցել իշխանական ուժերի հետ։ Նա զգուշացրել է, որ Սիրիայից ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումների դուրսբերումից հետո Թուրքիան ձգտելու է իր ազդեցությունը ընդլայնել:

Այդ համատեքստում Ասադը նշել է, որ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերջին հնարավորությունը Սիրիայի իշխանությունների հետ համագործակցելն է։

Անդրադառնալով SDG-ի և ԱՄՆ-ի միջև առկա համագործակցությանը՝ Ասադն ասել է.

«ԱՄՆ-ը ձեզ մատնելու է։ Բացի Սիրիայի բանակից՝ ձեզ ոչ մեկը չի կարող պաշտպանել։ Եթե դուք երկիրը պաշտպանելու համար ոչինչ չանեք, ապա կդառնաք նրանց (թուրքերի) ստրուկը»։

Խոսելով Սիրիայի նոր սահմանադրությունը գրելու աշխատանքներից՝ Սիրիայի նախագահն ասել է, որ դրանց ցանկանում են մասնակցել նաև ընդդիմադիր ուժերը։ Վերջիններիս Ասադն անվանել է «Թուրքիայի գործակալներ», ինչն էլ մեծապես զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին։

Աղբյուրը՝ «էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը