Լրահոս

18.02.2019 16:12


Փրկարարները դուրս են բերել Երևանյան լիճն ընկած ավտոմեքենան

Փրկարարները դուրս են բերել Երևանյան լիճն ընկած ավտոմեքենան

Փետրվարի 18-ին՝ ժամը 11:50-ին, վերսկսվել են որոնողական աշխատանքները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ժամը 12:50-ին հատուկ տեխնիկայի լճից դուրս են բերել «BMW E328» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Հ.):

***

Ս. թ. փետրվարի 17-ին՝ ժամը 16:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան հայտնվել է Երևանյան լճում, տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «BMW E328» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ.) ընկել է Երևանյան լիճը (ափից 50մ հեռավորության վրա և մոտ 25մ խորությամբ):

Տեսանելիության բացակայության պատճառով փրկարարներն աշխատանքներ չեն իրականացրել:

Այս խորագրի վերջին նյութերը