Լրահոս

18.02.2019 16:11


Բնակարանում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դի

Բնակարանում հայտնաբերվել է Իրանի քաղաքացու դի

Փետրվարի 18-ին՝ ժամը 11:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են Դ. Փ.-ի բնակարանի դուռը, շքամուտքի հատակին հայտնաբերել Մաջիթ Աղամիրզայի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1967 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը