Աշխարհ

18.02.2019 15:51


Պեսկովը պատմել է, որ կարող էր կարիերան շարունակել թուրքական թերթում

Պեսկովը պատմել է, որ կարող էր կարիերան շարունակել թուրքական թերթում

ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դիտարկում Էր թուրքական թերթում լրագրող աշխատելու հնարավորությունը: Պեսկովի ասելով, որը թուրքերեն Է ուսումնասիրել Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտում, խոսքը վերաբերում Է Milliyet թերթի՝ Մոսկվայի գրասենյակին:

«Այնտեղ Էր աշխատում իմ ընկեր Ջենք Բաշլամիշը: Ես շահագրգռված Էի տեղեկատվության եւ գիտելիքի հարցում»,-պարզաբանել Է Պեսկովը Hurriyet թերթում հրապարակված հարցազրույցում:

Միեւնույն ժամանակ ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղարը խոստովանել Է, որ երբեք չի ուսումնասիրել ժուռնալիստիկան:

«Ժուռնալիստիկան «տերրա ինկոգնիտա» Է մնում ինձ համար»,-նշել Է նա:

Պեսկովը հավելել Է, որ շարունակում Է կարդալ թուրքական թերթեր լեզվական պրակտիկայի համար՝ գերադասելով Hurriyet-ը, Sabah-ը, Cumhurriyet-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը