Լրահոս

18.02.2019 13:42


Նուբարաշենի խճուղում մեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք

Նուբարաշենի խճուղում մեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք

Փետրվարի 18-ին՝ ժամը 02:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում գտնվող նախկին զորամասի մոտակայքում մեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նուբարաշենի խճուղու թիվ 2/7 տան դիմաց գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ «1-04» ծառայության աշխատակիցների մոտենալը:

Այս խորագրի վերջին նյութերը